Armtimes.com-ը գրում է.

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումից հետո վերսկսված իսրայելապաղեստինյան բախումների ֆոնին Երուսաղեմի հայ համայնքն անհանգստության պատճառ չպետք է ունենա, քանի որ Իսրայելի իշխանությունները խոստացել են ապահովել քաղաքի բոլոր բնակիչների, ներառյալ հայերի անվանգությունը, հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ ԳԱԱ արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը, գրում է rusarminfo.ru-ն: 

«Իսրայելը հայտարարել է որ երաշխավորում է իր բոլոր քաղաքացիների անվտանգությունը և հնարավոր ամեն ինչ կանի` պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից սպառնացող վտանգը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Ուժայինները կպաշտպանեն Երուսաղեմի բնակիչներին, նաև հայերին, եթե քաղաքում ակտիվանան ծայրահեղական շարժումները», - ասել է Դոլգովը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել