Yerkir.am-ը գրում է.

Թվում է՝ Ստամբուլը Թուրքիայի ամենազարգացած քաղաքն է, սակայն այնտեղ տեղի ունեցող դեպքերը այլ բան են վկայում:

Ըստ Demokratհaber-ի՝ Ստամբուլի Քարթալ շրջանում գտնվող մանկապարտեզներից մեկում, որպես «թատերական ներկայացում», աղջիկ երեխաներին պարտավորեցրել են գլխաշոր կրել և տղաների ոտքերը լվանալ:

Ավելին` դպրոցի ղեկավարությունը 3-6 տարեկան երեխաների մասնակցությամբ «բեմադրության» լուսանկարները տեղադրել է մանկապարտեզի ֆեյսբուքյան էջում, սակայն զանգվածային բողոքից հետո հեռացրել դրանք:

Լուսանկարներից մեկն արդեն լայն տարածում է գտել համացանցում և բողոքի մեծ ալիք բարձրացրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել