Հետազոտողները պարզել են, որ պարբերաբար քաղցած մնալը բարձրացնում է գլխուղեղի ակտիվությունը։ Ծերացման խնդիրներով ամերիկյան ազգային ինստիտուտի գիտաշխատողները կրծողների վրա կատարած փորձերի ընթացքում եկել են եզրակացության, որ ծրագրված քաղցը կրկնակի բարձրացնում է ուղեղի ակտիվությունը։ Մեթոդի փորձարկումը կատարվել է մկների վրա, հայտնում է MedicalXpress կայքը։

Հետազոտությանը մասնակցող 40 մկների համար մշակվել է սնուցման ռեժիմ, որի շրջանակում կրծողները ոչինչ չեն կերել փորձի յուրաքանչյուր երկրորդ օրը։ Նման դիետան նպաստել է նրան, որ կենդանիները դարձել են շրջապատի նկատմամբ ավելի զգոն և ուշադիր։

Պարզվել է, որ կրծողների օրգանիզմում 50 տոկոսով բարձրացել է ուղեղի նեյրոտրոֆիկ գործոնի համակենտրոնացումը (BDNF)։ Այդ սպիտակուցը խթանում է նեյրոնների զարգացումն ու մեծացնում նյարդային բջիջների միջև կապերը։

Գիտնականների խոսքով՝ երբ օրգանիզմը 10-14 ժամ չի սնվում, այն սկսում է այրել ճարպի պաշարները, ինչն ազդում է նյարդային բջիջիների վրա՝ ստիպելով դրանց BDNF արտադրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել