Finisar ընկերությունը, որը զբաղվում է 3D-սքաների համար ուղղահայաց լազերների մշակմամբ, ցանկանում է նոր լաբորատորիա բացել։

Apple-ը 390 մլն եվրո կներդնի Finisar ընկերությունում՝ դեմքերի ճանաչման համակարգի զարգացման համար։ Ուղղահայաց լազերը հանդիսանում է այդ տեխնոլոգիայի առանցքային բաղադրիչը, որն արտադրում է միայն մեկ ընկերություն։

Finisar-ը ծրագրում է հատկացված գումարը ծախսել Տեխասում առանձին լաբորատորիայի բացման վրա՝ հատուկ ուղղահայաց լազերների (VCSEL) մշակման համար, ինչը կտանի արտադրական և որակական ցուցանիշների բարելավման։

Հիշեցնենք, որ iPhone X-ի առաջին խմբաքանակը թողարկվել էր դեֆիցիտով՝ Face ID-ի թերի դետալների և սահմանափակ մատակարարումների պատճառով։ Սկզբում տեխնոլոգիան չէր աշխատել iPhone X-ի շնորհանդեսի ժամանակ, իսկ հետո սկսել էին տեղեկություններ պտտվել երկվորյակների, ասիացիների և մոմե դիմակների օգնությամբ Face ID-ի կոտրման մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել