Մեծ Բրիտանիայում՝ Վիկտորյա թագուհու անունը կրող հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժներն առաջին անգամ ոտքի մի քանի մատ են փոխպատվաստել 56-ամյա տղամարդու ձեռքին։

Նա մատներից զրկվել էր 16 տարի առաջ՝ արդյունաբերական բլենդերի հետ ճիշտ չաշխատելու հետևանքով։ Հաջող վիրահատության արդյունքում Ջերեմի Փեյթոնի մոտ վերադարձել է աջ ձեռքի գործունակությունը։ Նա չի կարողացել մեքենա վարել և կենցաղային գործեր կատարել։

Կտրված մատներից երկուսը տեղը կարելու բժիշկների փորձն անհաջողությամբ էր պսակվել։ Տղամարդը համաձայնել էր նոր վիրահատության, որի արդյունքում աջ ոտքի երկու մատներն ու ձախ ոտքի բթամատը փոխպատվաստվել են վնասված ձեռքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել