ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Սպառողներին տեղեկացնում ենք, որ նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար պիտանի չեն՝

• սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա)՝ արտադրված 07.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Գոռ Հակ թրեյդ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 3500կգ,

• սառեցված հավի անոսկոր ազդրամիս «SEARA» (լիստերիա)՝ արտադրված 24.04.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Էրիզ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 15000կգ,

• սառեցված հավի կրծքամիս «Պրեմիում» (սալմոնեա, լիստերիա)՝ արտադրված 03.10.2017թ, արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 242կգ,

• սառեցված հավի կրծքամիս «Qualiko» (լիստերիա)՝ արտադրված 10.03.2017թ, արտադրող երկիրը` Ուկրաինա, ներմուծող` «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 2500կգ,

• սառեցված հավի թևեր «Qualiko» (սալմոնելա)՝ արտադրված 29.06.2017թ, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 1000կգ,

• սառեցված բրոյլեր հավ «Мироторг» (սալմոնելա)՝ արտադրված 22.10.2017թ, արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, ներմուծող՝ «Բրենդլիդեր» Հ/Ձ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 12354կգ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տվել է կարգադրագրեր վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը կասեցնելու, իրացման ցանցից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել