Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին սկանդալային հայտարարությունից հետո, Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատացել են:

Ինչպես նշում է Times of Israel-ը, ստեղծված իրավիճակի ֆոնին իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ անցած տարի Անկարայի հետ կնքված հաշտությունն իրականում «դիվանագիտական սխալ» էր:

Լապիդի խոսքով՝ իր կուսակցությունը ջանք կգործադրի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը երկրի խորհրդարանում՝ Քնեսեթում ներկայացնելու համար:

Աղբյուրը նկատում է, որ Իսրայելի կառավարությունը տարիներ շարունակ հրաժարվել է այս քայլից, որպեսզի  պահպանիԹ ուրքիայի հետ հարաբերությունները:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել