Tert.am-ը գրում է.

Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը:  

ՌԴ ղեկավարը, պատասխանելով երկրի ռազմական ծախսերի մասին հարցին, նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել իր անվտանգության ապահովման ուղղությամբ՝ չներքաշվելով սպառազինության համաշխարհային մրցավազքի մեջ:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ծախսերը ներկայում կազմում են ավելի քան 46 մլրդ դոլար՝ շեշտելով նաև ԱՄՆ-ի օրինակը, որի ծախսերը կազմում են ավելի քան 700 մլրդ դոլար:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ռազմական ծախսերի ավելացումը չի վնասի երկրի սոցիալական ոլորտը, Պուտինը նշել է, որ իրենք աշխատում են պահել հավասարակշռությունն այնպես, որ ռազմական ոլորտի ծախսերը չվնասեն երկրի տնտեսությանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել