Tert.am-ը գրում է.

Համաճարակաբանական վերլուծությունների տվյալների համաձայն՝ հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում, բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության գրեթե հինգ անգամ ավելի պակաս դեպքեր են գրանցվել. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«40-րդ շաբաթից արդեն հանրապետությունը գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, դա համընկնում է հոկտեմբերի երկրորդ տասնօրյակի հետ և կտևի մինչև հաջորդող տարվա՝ 2018 թվականի ապրիլ ամիսը ներառյալ: Եթե անցյալ տարի գործընթացի մեջ հիմնականում՝ 80 տոկոս դեպքերում ներառված էին դպրոցահասակ երեխաներ, այս տարի էլի ունենք հիվանդացության նման պատկեր, բայց տարբեր տարիքային խմբերից: Այս համատեքստում առավել բարձր հիվանդացության ցուցանիշներ են գրանցում 0-5 տարեկան երեխաների շրջանում: Սա սեզոնին բնորոշ հիվանդացության մակարդակ է: Իսկ եթե խոսենք հիվանդացության շեմերի մասին, ապա հանրապետությունում այսօր սահմանված է հիվանդացության 4 շեմ՝ ցածր, միջին բարձր և շատ բարձր: Եվ այսօր մենք անգամ չենք հարում հիվանդացության ցածր շեմը»,-ասաց Լիան Թորոսյանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել