ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ 92 կողմ ձայներով ընդունեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը:

Վարման կարգով ելույթում «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցուցատախտակն ու հնչած թվերը չեն համապատասխանում իրականությանը։

«Ցավոք սրտի, ՀՀ-ում ԱԺ ձայնը այդքան էլ բարձր չի ու այստեղ գրած է 86 կողմ, Դուք հայտարարում եք 95 ու ես ներկա եմ եղել մի միջավայրում, որտեղ օրը ցերեկով 7-8 ձայն խաբում եք։ Էդ ծրարներով քվեարկության պրակտիկան հակասահամանդրականան է։ Ուղղակի ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հարցին», - նշեց Փաշինյանը։

Բաբլոյանն էլ նշեց, որ ամեն անգամ այսուհետ կհնչեցնի, որ 6 պատգամավոր գործուղման մեջ է ու ձայնի իրավունքը գրավոր ձևով փոխանցել է իրեն։

«Կհորդորեմ, որպեսզի լուրերը պատճաշ լուսաբեն ու հանրությունն իմանա, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորի ձայնն ապահովված է», - նշեց նա։

Նախագծով կառավարությունն առաջարկում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշիվներն առևտրային բանկերից տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարան:

Յուրաքանչյուր ծրագրի կվերագրվի մեկ կոնկրետ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ, այսինքն՝ ծրագրի իրականացումն ամբողջությամբ կվերագրվի մեկ պետական մարմնի և դրա արդյունքների համար պատասխանատուն կլինի այդ մարմինը:

Բազմամյա ծրագրերի դեպքում բյուջեի փաստաթղթում կներկայացվի նաև այդ ծրագրերի ընթացքը բնութագրող տեղեկատվությունը: Կառավարությանը հնարավորություն է տրվում իր կողմից հիմնադրած հիմնադրամների և բաժնետիրական ընկերությունների հաշիվների վարումը ևս ունենալ գանձապետարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել