«Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա: Նախագծով առաջարկվում է գնման մի պայմանագիր դադարեցնել: Իսկ այդ պայմանագրով նախատեսվում էին Սյունիքի մարզում Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379-200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մետր երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Սակայն այս շինաշխատանքները անհնարին են դարձել, քանի որ, ըստ կառավարությունում ներկայացված հիմնավորման, վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, և մեր ափամերձ տարածքները հսկվում է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել