«Վանաձորի ավագանու «Լու­սավոր Հայաստան» խմբակցու­թյունը, հնարավոր է, դադարեց­նի բոյկոտը և մասնակցի ավա­գանու նիստերին: Խմբակցու­թյան ղեկավար Քրիստ Մարուքյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին իրենք քննարկում են բոլոր հնա­րավոր սցենարները. «Կառավա­րության պատասխանին շատ քիչ ժամանակ է մնացել: Իհար­կե, նիստերին մասնակցելը ևս սցենարներից մեկն է: Մենք չենք պատրաստվում ավագանու նիստերը 4 տարի բոյկոտել: Բայց պետք է հասկանանք՝ սպառե՞լ ենք բոլոր հնարավո­րությունները, թե՞ ոչ, և ի՞նչ դիր­քորոշում է արտահայտում կա­ռավարությունը մեր գրություն­ների վերաբերյալ: Դրանից հե­տո արդեն հստակ կլինեն մեր հետագա անելիքները»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել