«Պարզվում է` Մխիրթար Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունը բարձրացրել է բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերը, բայց ընտրողաբար:
 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 30-40 տոկոսով բարձրացվել է աշխատակիցների մի մասի աշխատավարձը, իսկ մյուսները շարունակելու են «յոլա գնալ» եղածով: Տեղի ունեցածը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացրել:
 
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց հիվանդանոցի լրատվական ծառայություն, որտեղից ի պատասխան` նշեցին. «Համալսարանի ղեկավարության կողմից վերանայվում է համալսարանական հիվանդանոցային համալիրի աշխատակիցների վարձատրության չափը, և ներկա պահին փուլային տարբերակներով իրականացվում են որոշակի բարձրացումներ:
 
Առաջին փուլում հավելումների տեսքով բարձրացվել է հերթապահություն կատարող բժիշկների, քույրերի և մայրապետերի վարձատրության չափը՝ վերակենդանացման և վիրաբուժական բաժանմունքներում մոտ 30-40 տոկոսով: Մյուս բաժանմունքներում ևս աշխատավարձի հնարավոր հավելումների հարցը օրակարգում է և քննարկվում է բաժանմունքների ղեկավարների հետ՝ հաշվի առնելով ղեկավարության կողմից ներդրված որակական նոր չափանիշները և աշխատանքային ծանրաբեռնվածությունը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել