«Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդի­պումը տեղի կունենա շաբաթ օրը՝ Ծաղկաձորում: Հիշեցնենք, որ նախագահն ու վարչապետը, որ­պես կանոն, հանդիպում են Աղվերանում: Բայց ֆորմատը վարչապետական հանդիպմանը նման է լինելու՝ ոչ թե խաշի, այլ թեյի շուրջ, ուր, ըստ մեր զրուցակից գործարարի, գլխավոր հարցա­դրումները կվերաբերեն հարկման շեմին, շա­հութահարկին, ինչպես նաև՝ կիրառվող վարչա­րարության մեթոդներին: «ՊԵԿ-ն ամեն վայրկյան» կարող է մտնել և ստուգումներ անցկացնել, առաջարկելու ենք կանոնակարգել ստուգումները մեկ պատուհան սկզբունքով, այն է՝ մենք համացանցով ներկայացնենք հաշվետվությունները, եթե իրենք կտեսնեն անհամապատասխանու­թյուններ, այդ ժամանակ թող գան՝ ստուգեն»,- բացատրեց մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել