Եթե դուք ծնվել եք 90-ականներին, ապա, միանշանակ, ծանոթ եք Տամագոչիին: Նվիրված 20-ամյակին՝ արտադրող ընկերությունը կրկին վաճառքի է հանել գրպանի ընտանի կենդանուն: Ովքեր տեղյակ չեն՝ ինչի մասին է խոսքը, ասենք, որ Տամագոչին պլաստմասե ձվի մեջ ապրող էլեկտրոնային կենդանի է:

Պայմանն այն էր, որ խնամել պետք է կենդանուն այնպես, որ նա ապրի հնարավորինս երկար: Նոր տարբերակը հավատարիմ է մնացել հնին: Այն միայն մի քիչ ավելի փոքր է և էժան: Դեռևս դրանք հասանելի են միայն Ճապոնիայում, բայց հետագայում հնարավոր է՝ տարածվեն աշխարհով մեկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել