168.am -ը գրում է

National Geographic հանդեսի խմբագրությունը կազմել է ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար ամենահետաքրքրական վայրերի ցուցակը: Վարկանիշի հեղինակներն առաջին հորիզոնականում զետեղել են Եթովպիայի Հարար քաղաքը: Ճանապարհորդներին, ովքեր կխիզախեն այդ քաղաք այցելել, կարող են հետաքրքրել 82 մզկիթները, երկրում լավագույն գարեջուրը եւ հիանալի սուրճը, ինչպես նաեւ այն փաստը, որ գիշերները քաղաք են գալիս բորենիներ, որոնց նույնիսկ հատուկ կերակրում են։

Վարկանիշի երկրորդ տեղում է Արգենտինայի Ժուժույի նահանգը: Նահանգի գլխավոր տեսարժան վայրը Քեբրադա դե Ումաուակա գեղեցկագույն հովիտն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Գեղատեսիլ ժայռերով շրջապատված այս վայրը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից. նախնադարյան ցեղերը, որոնք զբաղվել են որսորդությամբ եւ հավաքչությամբ, այս տարածքում բնակվել են մեր թվագրությունից առաջ տակավին 9000 թվականին: Ցանկում երրորդ տեղը փորձագետները հատկացրել են Թբիլիսիին:

Չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում են Ավստրալիայի Սիդնեյը եւ Մեքսիկայի Օախակայի նահանգը: Հրատարակության փորձագետները տասնյակում ներառել են նաեւ Վիեննան, Հավայների Օահու կղզին, Մալմյոն, Հորդանանը եւ Դուբլինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել