Operativ.am -ը գրում է

Մասսայական անկարգությունների և Հյուսիսային Կորեայի ռեժիմի անկումից հետո ԱՄՆ-ն պատրաստ է երկիր զորքեր մտցնել և իրավիճակի կայունացման դեպքում՝ հանել զորքերը: Այս մասին հաղորդել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Վաշինգտոնի Ատլանտիկ խորհրդի ժամանակ‚ գրում է ТАСС-ը:

Ըստ Թիլերսոնի՝ ամերիկացիները հնարավոր գործողությունների պլանը քննարկել են Չինաստանի հետ: Նա նշել է Հյուսիսային Կորեայի ատոմային պաշարները «սխալ անձանց ձեռքերում հայտնվելուն» խոչընդոտելու կարևորությունը:

Ընդ որում՝ պետքարտուղարը նշել է‚ որ ԱՄՆ-ը ամենևին էլ չի ցանկանում ԿԺԴՀ ռեժիմի փոփոխություն իրականացնել կամ պատճառներ չի փնտրում այնտեղ զորքեր ուղարկելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել