20-րդ դարի ամենատաղանդավոր դերասաններից և ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկն այս տարի դարձավ 82 տարեկան: Ներկայացնում ենք Ալեն Դելոնի կյանքի ամենաբուռն սիրավեպերը:

Բրիջիտ Բարդո

Իրենց հարաբերությունները նրանք միանգամից հրապարակեցին որպես ընկերական, սակայն հետագայում շատ դեպքերում էր պարզ դառնում, որ ընկերությունն այստեղ միակը չէ, որ կապում է նրանց:

Կլաուդիա Կարդինալե

Նրանք ուղղակի լավ ընկերներ էին, և լրատվամիջոցները շտապում էին այդ հարաբերությունները հայտարարել որպես սիրային:

Դալիդա

Նրանք ընկերներ էին դեռ մանկուց, անձնական հարաբերություններն այս երկուսի մոտ տևեցին շատ կարճ և անաղմուկ: Դրանք շատ արագ էլ ավարտվեցին:

Ռոզալի Վան Բրեվեն

Նրանք ամուսնացած են եղել 10 տարի: Շրջապատում այս ամուսնությունն անհայտ պատճառներով այնքան էլ լուրջ չէին ընդունում։

  

Միրեյ Դարք

Սկզբնական ամուր ընկերությունը վերածվեց սիրային ամուր հարաբերությունների, որոնք տևեցին 13 տարի:

Նատալի Բարտելեմի

Նա դերասանի օրինական 2-րդ կինը դարձավ: Ամուսնության ընթացքում ծնվեց նրանց որդին՝ Էնթոնին: Զույգը բաժանվեց շատ արագ և անաղմուկ։

Ռոմի Շնայդեր

Նա երևի դերասանի կյանքի ամենակարևոր կինն է եղել: Նրանց ամուսնութունից հետո Ալենն իրեն պահում էր հիվանդագին խանդոտ հրեշի պես, ինչի հետևանքով զույգն արագ բաժանվեց: 1982 թվականին Ռոմին մահացավ: Թաղման ժամանակ Ալենը սարսափելի վիճակում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել