Եգիպտոսում երգչուհի Շիմային 2 տարվա ազատազրկման են դատապարտել բանանը «խոստումնալից» ուտելու համար, ինչը որակվել է որպես անբարոյական։

Ազատազրկման ժամկետից զատ՝ նա ստիպված կլինի մոտ 560 դոլարի տուգանք վճարել։

Շիման սկանդալային տեսահոլովակում ներկայացել է կիսամերկ ուսուցչուհու կերպարով, և, ըստ ոստիկանության, չափազանց «խոստումնալից» է ուտում բանանը: Նա նաև էրոտիկ վերաբերմունք է ցույց տվել խնձորի հանդեպ և ներքնազգեստով կանգնած է գրատախտակի մոտ, որի վրա գրված է՝ «Դասարան №69»: Նրան տեսահոլովակի ցուցադրությունից հետո մեղադրել են անպարկեշտության քարոզի մեջ: Չնայած ֆեյսբուքյան էջում գրառած ներողության խոսքերին՝ ոստիկանությունը նրան մեղավոր է ճանաչել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել