Հաճախ մարդկանց հետաքրքրում են ոչ միայն հայտնիները, այլ նաև նրանց երեխաները։ Առավել հետաքրքրասերները ցանկանում են իմանալ, թե ինչպիսի տեսք ունեն նրանք, ինչով են զբաղվում, արդյոք նրանց հաջողության հարցում ծնողների հայտնիության գործոնը կա, թե չէ և այլն։

Շատերի կողմից սիրված դերասան Ջոնի Դեփի դուստրը ևս դուրս չի մնացել հետաքրքրասերների աչքից։ Լիլի-Ռոզ Դեփը՝ Ջոնիի դուստրը, մոդել է, ով ընդամենը 18 տարեկան է։ Չնայած իր տարիքին՝ Լիլի-Ռոզն արդեն հասցրել է բավականին հայտնի դառնալ․ նրա լուսանկարները տպվել են հանրահայտ Vogue ամսագրում, նա աշխատել է այնպիսի դիզայներների հետ, ինչպիսին է Շանելը և այլն։

Image result for lily rose depp fancy

«Ճիշտն ասած՝ ես մի փոքր անհանգստանում եմ նրա համար։ Չէի սպասում, որ Լիլի-Ռոզի կյանքն այսպես կդասավորվի։ Բայց դա իր սիրելի զբաղմունքն է, նա հաճույք է ստանում դրանից»,- մի անգամ ասել է նրա հայրը՝ Ջոնի Դեփը։

Լիլի-Ռոզն իր մոդելային կարիերան սկսել է դեռ 15 տարեկանից։ Նրա մայրը նույնպես երկար ժամանակ եղել է մոդել։

16 տարեկանում նա ընտրվեց որպես Chanel-ի ակնոցների մոդել։ Նրա մայրը նույնպես բազմիցս աշխատել է Chanel-ի հետ․ թվում է, թե այստեղ մայր ու աղջիկ մոդելներին շատ են սիրում։

Ժամանակի հետ մեկտեղ աճեց Լիլի-Ռոզի հանդեպ հետաքրքրությունը, այսինքն՝ ավելի շատ կազմակերպություններ սկսեցին նրան գործնական առաջարկներ անել՝ կապված այս կամ այն ամսագրի համար լուսանկարվելու հետ, տարբեր բրենդային իրեր գովազդելու հետ և այլն։ Արդյունքում տասնութամյա աղջիկն այսօր հայտնի և, ինչու չէ, նաև պահանջված մոդել է։ Ահա դեռահաս մոդելի ամենագեղեցիկ լուսանկարներից մի քանիսը.

Image result for lily rose depp fancy

Image result for lily rose depp fancy

Image result for lily rose depp fancy

Related image

Image result for lily rose depp fancy

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել