Panorama.am-ը գրում է.

Արժույթի միջազգային հիմնադրամն ամփոփել է այս տարվա հոկտեմբերին անցկացված հետազոտության տվյալներն ու հրապարակել է աշխարհի ամենահարուստ  15 երկրների անունները: Այս երկրներում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ամենաբարձրն է:  Հետազոտության ժամանակ հաշվի են առնվել  ներդրումների ծավալը, բանկային համակարգը և տնտեսության  մեջ կարևոր դեր խաղացող այլ գործոններ:

Աղբյուրի փոխանցմամբ, աշխարհի ամենահուրստ երկիրը Քաթարն է: Այն բնական գազի պաշարներով  աշխարհում 3-րդն է, 6-րդ խոշոր արտահոնղը, նավթի 21-րդ արտահանողը:  Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 124 930 դոլար:

Հաջորդը Լյուքսեմբուրգն է, որի բնակչության կենսամակարդակը շատ բարձր է: Շնորհիվ շահավետ պայմանների ու օֆշորային գոտիների այնտեղ տեղակայված են մոտ հազար ներդրումային ֆոնդեր, ավելի քան 200 բանկեր: Այստեղ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 109 190 դոլար:

Երրորդ տեղում Սինգապուրն է, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արտադրանքը կազմում է 90 530 դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել