20-րդ դարի վերջին տարում՝ 1999 թվականին, ծնված մարդիկ այս տարի արդեն դարձել են կամ հաստատ շատ շուտով կդառնան 18 տարեկան, ինչը ոմանց համար շատ զարմանալի է։ 

«Այն ժամանակ ամեն ինչ ավելի լավ էր»․ հաճախ դուք էլ մեծերից լսած կլինեք այս հայտնի արտահայտությունը։ Ահա մի քանի լուսանկարներ, որոնց նայելով՝ մինչև 1999 թվականը ծնված մարդիկ նոստալգիա կապրեն։

Իրական զարթուցիչները

Մեր օրերում զարթուցիչի ֆունկցիան կատարում են հեռախոսները․ կա՞ մեկը, ով մինչ այժմ օգտագործում է իսկական զարթուցիչ։ Հիշո՞ւմ եք այդ զրնգոցի ձայնը, որ ամեն օր ձեզ ստիպում էր արթնանալ ու վեր կենալ անկողնուց։

Ֆլոպի կրիչները

Հիշո՞ւմ եք, որ այն ժամանակ ֆայլերը պահում էինք ֆլոպի կրիչների վրա, որոնք շարքից շատ հեշտ դուրս գալու հատկություն ունեին։ Փառք Աստծո, այլևս չենք օգտագործում դրանք։

Տան հեռախոսները

Երբ որևէ մեկի հետ խոսելու համար պետք է կանգնեիր հեռախոսի կողքին, քանի որ դրա կարճ լարը թույլ չէր տալիս դրանից հեռանալ։ Իսկ այժմ բջջային հեռախոսների շնորհիվ կարող ենք խոսել այնտեղից, որտեղից ցանկանում ենք։

Թղթե քարտեզները

Եթե նախկինում անհրաժեշտ էր լինում ուշադիր զննել քարտեզն ու գտնել դեպի նշանակետ տանող ճանապարհը, ապա հիմա առցանց քարտեզներն այդ ամենը կանեն ձեր փոխարեն․ անհրաժեշտ է միայն ասել, թե ուր եք ցանկանում գնալ։

Տեսաերիզները

Մինչև 21-րդ դարը տնային պայմաններում ֆիլմ դիտելու համար անհրաժեշտ էր ունենալ այս տեսաերիզներից։

Տամագոչիները

Գրեթե վստահ ենք, որ դուք էլ եք ունեցել Տամագոչի։ Իսկ երբևէ պատահե՞լ է, որ մոռանաք նրան կերակրել և նա մահանա։ Սա մանկության ամենավատ հիշողությունն է։

Նինթենդոներ․ մանկական ուրախություն

Super Mario և շատ այլ հայտնի խաղեր խաղում էինք հենց Նինթենդոներով․ իսկապես լավ ժամանակներ էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել