Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանցի զինծառայողներն անհրաժեշտության դեպքում կկանխեն Սիրիայում ահաբեկիչների գործողությունները, և Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայության պահպանումը օրինական է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:

Նա նաև հավելել է, որ ՌԴ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում հիմնվում է համաձայնագրերի վրա, որոնք կնքվել են ՌԴ-ի և Սիրիայի միջև:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական զորքը վերադառնում է  Սիրիայից, սակայն  երկրում կշարունակեն գործել երկու ռուսական ռազմաբազաները`«Հմեյմիմ»-ը և «Տարտուս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել