Armtimes.com-ը գրում է.

ԱՄՆ-ն իրավունք չունի միակողմանի որոշումներ կայացնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու հետ կապված և որ ամբողջ աշխարհը դեմ է այդ որոշմանը: Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանա:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն,  Աբբասն իր խոսքում նշելէ , որ նման որոշմաբ Թրամփը ցանկանում է նվիրել Երուսաղեմն Իսրայելին: «Տպավորություն է, կարծես նա միակն է աշխարհում, ով կարող է որոշումներ կայացնել և ում խոսքը կշիռ ունի: Ճապոնիայից մինչև Կանադա՝ բոլոր երկրները դեմ են այս որոշմանը, նույնիսկ նրանք, ովքեր միշտ սովոր են եղել լինել ԱՄՆ-ի կողքին», - ասել է Պաղեստինի առաջնորդը:

Պաղեստինի առաջնորդն ավելի կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ պատրաստվում են չեղյալ հայտարարել Իսրայելի հետ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները: Ավելին, նրա խոսքով, պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման շրջանակում ընթացող խաղաղության գործընթացում պաղեստինցիներն այլեւս չեն ցանկանում ընդունել ԱՄՆ-ի միջնորդությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ դատապարտում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, Ստամբուլում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ աշխարհի երկրներին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի մայրաքաղաք: Նման հայտարարությամբ, Milliyet–ի փոխանցմամբ, նա հանդես է եկել Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի բացման ժամանակ ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել