Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Էվա Խաչատրյանն այսօր նշում է ծննդյան 27-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ:

Էվան պատմեց, որ տարեդարձն անցկացնում է աշխատանքային մթնոլորտում.

«Օրս սկսվել է նկարահանումներով, այնուհետեւ փորձի պետք է գնամ, որից անմիջապես հետո ներկայացում ունենք, իսկ դրա ավարտից հետո եւս մեկ փորձ է նախատեսված: Մի խոսքով՝ հագեցած աշխատանքային ծնունդ է լինելու»,- ժպիտով նշեց օրվա հերոսուհին:

Խոսելով իր կյանքի անցած ճանապարհների ու ապագայի մասին, Էվան նկատեց.

«Անկեղծ ասած, այսօր այս մասին մտածելու վայրկյան անգամ չեմ ունեցել, բայց մի բանում վստահ եմ՝ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում»:

Լավագույն ձեռքբերումների հարցում եւս Էվան ապագայի վրա է հույս դնում.

«Ամեն բացվող լուսաբացն արդեն ձեռքբերում է, որը հնարավորություն է տալիս ավելի մեծ բարձրունքների հասնել. Կարծում եմ՝ ամեամեծը դեռ չի եղել, այն առջեւում է»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել