Armtimes.com-ը գրում է.

Վրաստանի երկու քաղաքացի, որոնք ներկայում Հայաստանի տարածքում են, Կիևի դատարանին տեսակապով ցուցմունքներ կտան  2014-ին Մայդանում վարձու դիպուկահարների մասին, գրում է rusarminfo.ru-ն: 

«Մենք դիմել ենք դատարան, որպեսզի այդ անձանց հարցաքննեն տեսակապով և համապատասխան գնահատականներ տրվեն: Նրանք վախենում են իրենց կյանքի համար, այդ պատճառով ցուցմունքներ կտան Հայաստանից», ասել է Բերկուտ հատուկ ջոկատի նախկին աշխատակից Պավել Աբրոսկինի փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին: 

Նրա խոսքով, կասկածյալների պաշտպանն արդեն հնարավորություն է ունեցել Հայաստանում հանդիպել այդ մարդկանց և հարցաքննել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել