Եգիպտոսում երգչուհի Շիմային 2 տարվա ազատազրկման են դատապարտել բանանը «խոստումնալից» ուտելու համար, ինչը որակվել է որպես անբարոյական։

Image result

Ազատազրկման ժամկետից զատ, նա ստիպված կլինի մոտ 560 դոլարի տուգանք վճարել։ Այս մասին հայտնում է Guardian-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է փոփ երգչուհուն, ով նկարահանվել է տեսահոլովակում ներքնազգեստով։ «Ես խնդիրներ ունեմ» երգի տեսահոլովակում նա բանանը կերել է «խոստումնալից» կերպով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել