Tert.am-ը գրում է.

Չի բացառվում, որ «Ելք»-ը վարչապետի այլընտրանքային թեկնածու ներկայացնի: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, թե երբ ժամանակը գա, քննարկումներ կլինեն: Միաժամանակ, նա գտնում է, որ 2018 թվականին ձևավորվող կառավարության մեջ խոշոր փոփոխություններ չեն լինի, կարող է լինել մի քանի կոսմետիկ փոփոխություն: Մարուքյանն ընդգծում է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ին է և շեշտում է, որ իրենց խմբակցության համար ՀՀԿ-ից ընդունելի թեկնածու չկա, ով էլ լինի, միևնույն է, իրենք դեմ են լինելու: Էդմոն Մարուքյանը նաև չի բացառում, որ այժմ ՀՀԿ-ականները համոզում են Սերժ Սարգսյանին, որ նա լինի իրենց վարչապետի թեկնածուն:

- Պարո՛ն Մարուքյան, 2018 թ. նախագահի լիազորություններն ավարտվում են, կառավարությունը հրաժարական է տալիս: Տեսակետ կա, որ իշխանության ձևավորման գործընթացի հետ կապված ընդդիմության արձագանքը պասիվ է, քանի որ այս հարցում իր տեսակետը հանրությանը չի ներկայացնում:

- Իսկ ինչ պետք անի ընդդիմությունը, որ չի անում: Կարծում եմ՝ ընդդիմության և  իշխանություն գործողությունները վաղուց տեղի են ունեցել: Սակայն առաջին հերթին ասեմ, որ հարցի հետ համակարծիք չեմ, քանի որ ՀՀ-ում ապրիլին նոր իշխանություն չի ձևավորվելու, ՀՀ-ում նոր իշխանությունը ձևավորվել է անցած ապրիլին, ու պառլամենտական ընտրություններից հետո արդեն ֆիքսված է, թե համակարգն ինչպիսին է: Ընդդիմությունն իր հնարավոր ունեցած ռեսուրսներով պայքարել է այդ իշխանության համար, որը եղել է ապրիլի 2-ի ընտրություններին, դրանից հետո եղել են Երևան քաղաքի ընտրությունները, հետո ՏԻՄ-ը, որին մենք կամ այլ ընդդիմադիր ուժեր մասնակցել են: Հետևաբար, չենք կարող ասել, որ նոր իշխանություն է ձևավորվում, ապրիլին պարզապես նախագահի լիազորություններն ավարտվում են, Սահմանադրության ուժով Կառավարությունը ցրվում է, և ԱԺ Հանրապետական մեծամասնություն իր կոալիցիոն գործընկերոջ հետ ձևավորելու է Կառավարություն, որը կարող է լինել հենց այսօրվա կառավարությունը՝ առանց որևէ փոփոխության: Կամ` կարող է ձևավորել Կառավարություն, որում կարող է կատարվել մի քանի կոսմետիկ փոփոխություն:

- Հաշվի առնելով Հանրապետականների տարբեր հայտարարություններ` հատկապես այն մասին, որ նոր վարչապետը պատասխանատու է լինելու նաև արտաքին քաղաքականության համար, և հաշվի առնելով, որ ՀՀԿ-ականներն ասում են, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել իրենց որոշումների առանցքում, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ է առաջադրելու խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն:

- Չեմ կարող ասել, կարծում եմ՝ նվազագույնը մի քանի սցենար կունենա: Սցենարներից մեկը կարող է լինել այն, որ վարչապետ լինի Սերժ Սարգսյանը կամ հենց գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, կամ այլ թեկնածուներ: Այս պահին գուշակել, թե որ անձը կարող է լինել, չեմ կարող, բայց սրանք են իմ պատկերացրած սցենարները:

- Եթե ոչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ:

- Չեմ կարող ասել, որովհետև դա միայն Հանրապետականի որոշելիք հարցն է: Կարող է լինել գործող վարչապետը, կարող են լինել այլ թեկնածուներ, կարծում եմ՝ ներքին մրցակցություն իրենց մեջ կա: Ժամանակը կգա ու կտեսնենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել