Tert.am-ը գրում է.

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունն ու նրա բնակիչների ինքնորոշման իրավունքը, հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):

Աղբյուրը մանրամասնում է, որ կարևոր ճանաչմանը նախորդել էին կուսակցության բարձրաստիճան անդամ Ջասթին Էլիքի ու ANC-AU-ի ներկայացուցիչների միջև հադիպումները:

Նշվում է, որ Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է նաև Հայոց ցեղասպանությունը, դարձել է Արցախի անկախությունը ճանաչած առաջին ոչ հայկական քաղաքական կուսակցություններից մեկն աշխարհում։

Հատկանշական է, որ կուսակցությունը նաև կոչ է արել Ավստրալիայի կառավարության բոլոր ճյուղերին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու ամրապնդել ԼՂՀ-ի ու նրա բնակիչների հետ Ավստրալիայի հարաբերությունները:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել