Aysor.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն առաջարկել էր երկրի վարչապետի պաշտոնը, հայտնել է «Интерфакс»-ը:

«Ես միանշանակ պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի նորմալ կառավարությունում: Ես ոչ մի սոուսով չեմ առաջադրվի Ուկրաինայի նախագահ», - ասել է Սաակաշվիլին  Zik հեռուստաալիքի եթերում:

Նա  կրկնել է, որ Ուկրաինան պետք է կառավարի միայն էթնիկ ուկրաինացին, իսկ կառավարությունում կարող են տարբեր մարդիկ աշխատել՝ կախված Ուկրաինայի պահանջմունքներից:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել