«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարինե­րով ձևավորված ավանդույթը և ԱԺ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չբաժանել: Մինչև այժմ ԱԺ ղեկավարությունը դի­մում էր տարբեր գործարարների, որ նրանք իրենց արտադրանքից որոշ քանակություն հատկացնեն ԱԺ-ին՝ աշխատակազմին բաժանելու համար: Բաբլոյանն ասել է, որ իրենք աշխատակազմին պարգևավճար կտան, և ով ինչ ուզում է՝ թող գնի: «Խորհրդարա­նը Մալաթիայի յարմըրկան չի, որ կանֆետ ու արաղ բաժանենք»,-ասել է Բաբլոյանը: Իսկ որպեսզի աշխատակազմին պարգևավճար տան, խնայում են ամեն ինչի վրա՝ սկսած ջեռուցումից մինչև տոնածառ: Այս տարի ԱԺ-ի բակում տոնածառ չի դրվի, ու ամանորյա միջոցառումներ չեն կազմա­կերպվի: Չնայած երկրի տնտե­սությունն աճում է, բայց փող չկա: Եղած փողն էլ ուղղվում է առող­ջապահությանը: «Փող չկա, բայց դուք դիմացեք, կարևորն առող­ջությունն է»,- ասել է ՌԴ վարչա­պետ Մեդվեդևը: ԵՏՄ անդամ Հայաստանի ԱԺ նախագահը մի­անգամայն համամիտ է նրա հետ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել