«Հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտախորհրդարանական ուժե­րը կամա, թե ակամա դատապարտված են անգործության: Այս առումով պատահական չէ, որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀԺԿ-ն, ո՛չ ՀՎԿ-ն, ո՛չ «Ազատ դեմոկրատները», որ ներկայացված էին նախորդ գումարման խորհրդարանում, ակտիվ քաղաքա­կան գործունեություն չեն ծավալում: Չնայած, մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ այսօր քաղաքական գործունե­ություն ծավալելու «թեմա չկա», քաղաքական օրակարգը, որպես այդպիսին, սպառված է, և այս առումով ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչնե­րը, իրենք ժամանակավոր դադար են վերցրել: Իսկ նրանց ակտիվացումը կարելի է սպասել միայն հաջորդ ընտրությունների նախաշեմին, երբ կրկին ձեռնամուխ լինեն այդ իրադարձությանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել