«Տնտեսա­գետ, ՀԱԿ վարչության անդամ Վա­հագն Խա­չատրյանը կարծում է, որ թանկացումից զատ, մենք ունենալու ենք նաև տեսականու նվազման և որակի խնդիրներ: Ընտրելու հնա­րավորությունն է խիստ նվազելու: «Իսկ այն, որ մեզ ասում են, թե շու­կա կմտնի դրան փոխարինող ԵՏՄ երկրներում արտադրվողը, ապա ԽՍՀՄ փորձը շատ դառն է, իմ անհանգստությունը դա է: Այն ժամանակ կար լվացքի փոշի՝ «Այնա», որն արտադրվում էր Երևա­նում, և կար մեկը՝ «Բարսը», որն Իրանից էր բերվում և արտադր­վում էր ֆրանսիական տեխնոլո­գիաներով: Դա թեկուզ մի քանի անգամ թանկ էր, բայց որակյալ էր ու մեծ դժվարությամբ էր ճար­վում: Այդ նույն խնդիրը մենք հիմա էլ ունենք: Այն ապրանքները, որոնք ՀՀ են գալիս, որակական հատկանիշներով Վրաստան գնացողներին զիջում են: Նորից կանգնելու ենք ԽՍՀՄ-ին հատուկ հոգեբանության առաջ, թե ինչ­պես անենք, որ դրսից մեկին խնդրենք մեզ այս իրը բերի»,- նշեց տնտեսագետը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել