Այս աղջիկներն ամբողջ կյանքում լսել են ծաղր ու ծիծաղ՝ կապված իրենց արտաքինի հետ: Սակայն նրանք կարողացել են սովորել ուշադրություն չդարձնել այդ ամենին, ընդունել իրենց մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա և նույնիսկ հասնել հաջողության մոդելային ոլորտում:

Իլկա Բրյուլը ծնվել է դիմագծային խախտվածությամբ, բայց հիվանդությունը նրան կոտրել չի կարողացել: Աղջիկը համոզված է, որ այս աշխարհում ամեն ինչն է գեղեցկությամբ լի:

Սոֆյա Խանդջիպանտելիին բնությունը շատ խիստ և հաստ հոնքեր է տվել, ինչի հետևանքով նա դարձել է շատ ոճաբանների սիրելին, որոնք նրան դասում են ինքնատիպ գեղեցկություն ունեցող մարդկանց շարքին:

Սվանտի Պաուլինան «արևային համբույրների» մի ամբողջ կույտ է նվեր ստացել, ինչով նա միայն հպարտանում է և միտք անգամ չունի թաքցնել բնության այդ նվերը:

Դրյու Պրեստայի հասակը 100 սմ-ից մի քիչ է ավելի: Նա, հակառակ մանկության ծաղրուծանակին, իրականացրել է իր՝ մոդել դառնալու երազանքը:

Այս աղջիկը Եմն է: Նա չի բացահայտում իր իրական անունը, սակայն համացանցում մեծաքանակ լուսանկարներ է հրապարակում:

Տաբրիա Մեյջորսը մեր ժամանակների ամենահամարձակ աղջիկներից է, ով plus-size մոդել է: Նա ակտիվ կերպով հրապարակում է լուսանկարներ և գրառումներ կատարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել