168.am-ը գրում է

2,8 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են զոհվել 2014 թվականի ապրիլից Դոնբասում զինված հակամարտության ողջ ժամանակաշրջանում:

Այդ մասին ասված է Ուկրաինայում մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության հերթական եռամսյակային հաշվետվության մեջ, որը դեկտեմբերի 12-ին ներկայացրել է առաքելության ղեկավար Ֆիոնա Ֆրեյզերը:

«Ընդհանուր առմամբ հակամարտության ողջ ժամանակաշրջանում զոհվել են առնվազն 2818 խաղաղ բնակիչներ, վիրավորների ընդհանուր թիվը կազմում է 7-ից մինչեւ 9 հազար մարդ»,-ասված է փաստաթղթում: Առաքելության ղեկավարը հայտնել է, որ «2017 թվականին փաստագրվել է 552 մարդկանց զոհվելը»:

Վերջին ժամանակներս՝ օգոստոսի 16-ից մինչեւ նոյեմբերի 15-ը, մոնիթորինգային առաքելությունը, նրա խոսքով, քաղաքացիական բնակչության շրջանում գրանցել է 18 սպանվածների եւ 72 վիրավորների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել