168.am-ը գրում է 

Բեթելի (Քոննեքթիկուտ) 82-ամյա բնակիչ Մերի Բոնոմոն 2016թ. Ամանորի նախօրեին տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ էլ նրա մոտ ախտորոշվում է 4-րդ աստիճանի ձվարանների քաղցկեղ: Բայց այժմ ապաքինված Մերի Բոնոմոն ամանորյա տոները կանցկացնի առանց քաղցկեղի՝ շնորհիվ գերազանց խնամքի, որը նա ստացել է Դանբերիի հիվանդանոցում:

Տիկին Բոնոմոն ախտորոշվել է Մերիլենդում՝ դստերն այցելելության ընթացքում: Տուն վերադառնալուց հետո նա ընտրել է Դանբերիի հիվանդանոցը, որտեղ էլ խորհրդակցել է գինեկոլոգ-օնկոլոգ Վահագն Անդիկյանի հետ: Ծագումով հայ բժիշկն իր թիմի հետ առաջարկել է ինտենսիվ բուժման պլան. նախքան խոշոր վիրահատությունը՝ սիստեմատիկ քիմիաթերապիա՝ քաղցկեղային ուռուցքները նվազեցնելու համար:

2017թ. հուլիսին՝ քիմիաթերապիայի հաջող կուրսից հետո նա վիրահատության է ենթարկվել և հետվիրահատական քիմիաթերապիան ավարտել նոյեմբերին՝ այդպիսով վերադառնալով բնականոն կյանքի:

«Բժիշկ Անդիկյանը շատ վստահ էր: Նա օգնեց ինձ զգալ, որ ես դրական արդյունք ունենալու հնարավորություն ունեմ: Ես ինձ ավելի լավ էի զգում նրա աշխատասենյակից դուրս գալուց հետո: Ես ինձ հույսով լի էի զգում: Ես շատ շնորհակալ եմ և օրհնված եմ դրա համար»,- ասել է Բոնոմոն:

«Ոչ բոլոր 80 տարեկաններն են միմյանց նման: Տիկին Բոնոմոն շատ շարժական էր և ուներ աջակցության լավ համակարգ: Նա ցանկանում էր պայքարել քաղցկեղի դեմ և մենք աջակցում էինք նրան»,- Անդիկյանի խոսքերն է մեջբերում emaxhealth.com պորտալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել