Panorama.am-ը գրում է.

2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 6 313.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝ 10 ամիսներին ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է  24%-ով և կազմել 2 206.4 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 1.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 25%-ով:

Ջերմային կայաններում արտադրության ծավալներն էլ կազմել են 64.2  մլն կՎտ ժամ՝ աճը կազմելով  20 %:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել