Tert.am-ը գրում է.

Պոլսահայ լրագրող, Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից հետո Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնից ազատված Էթյեն Մահչուփյանը թուրքական «Քարար» պարբերականի իր սյունակում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին շրջանում առկա ոչ այնքան հեշտ փուլին:

Մահչուփյանը նկատում է, որ այժմ ԱՄՆ-ն փորձում է «նեղը գցել» Թուրքիային՝ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող իրանցի հայտնի գործարար Ռըզա Զարրաբի գործով աղմկահարույց դատավարության միջոցով, որի ժամանակ բացահայտվեց Թուրքիայի իշխանական վերնախավի՝ կոռուպցիայի ու մեծ փողերի լվացման վրա հիմնված լուրջ գործարքներին ունեցած մասնակցությունը:

Պոլսահայ լրագրողը շեշտում է, որ այս դեպքում ակնհայտ է, որ դատավարությունը, որի ժամանակ մեղադրվում է նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարը, շարունակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական համաձայնությամբ և նպատակ ունի պատժել Թուրքիային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել