Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» ընտրված հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հասցեագրված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Փայլանը Սոյլուին հարցեր է հղել Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին կառավարության միջամտության պատճառների մասին.   

Փայլանի գրավոր հարցադիմումի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.

«Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով 9 տարի շարունակ չի կարողանում կատարել պատրիարքի պարտականությունները: Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևորականները նոր պատրիարքի ընտրության գործընթացը սկսելու նպատակով 1863 թվականի հայկական կանոնակարգի (Հայ ազգային սահմանադրության-EH), Լոզանի պայմանագրի և կանոնների համաձայն՝ 2017 թվականի մարտի 15 արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանին ընտրել են Տեղապահ: Տեղապահը կրկին, համաձայն կանոնների, սկսել է պատրիարքի ընտությունների գործընթացը: Դրանից հետո պատրիարքության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով ներքին գործերի նախարարություն գրություններ  է ուղարկվել: Տեղապահ Գարեգին Բեկչյանի ստորագրությամբ վերջին նամակը հոգևոր խորհրդի կողմից Ստամբուլի նահանգապետարան է ուղարկվել 2017-ի հուլիսի 9-ին: Սակայն այդ գրություններից որևէ մեկին պատկան մարմիններից պատասխան չի տրվել: Այն դեպքում, երբ 2 փուլով ընտրությունների անցկացման ամսաթվեր էին առաջարկվում դեկտեմբերի 10-ը և 13-ը:

Մամուլում հայտնված պնդումների համաձայն՝ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է. «Պետությունը Գարեգին Բեկչյանին չի ճանաչում որպես պատրիարքի տեղապահ, պետք է Ստամբուլի մյուս երկու եպիսկոպոսների միջև ընտրություն անցկացնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել