Ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը, ով շատ է ցանկացել երրորդ երեխան ունենալ, սակայն չի կարողացել ինքնուրույն հղիանալ, ավելի քան 1 տարի առաջ դիմել է արտարգանդային բեղմնավորման։

Ցավոք սրտի, պտուղը չի դիմացել։ «Դա սպասման մեջ դժոխային խաղ էր։ Հավանականությունն առ այն, որ պտուղը կզարգանա, ընդամենը 60 տոկոս էր։ Ես գիտակցում էի դա, սակայն, միևնույնն է, լավատեսությամբ էի լցված»,- հիշել է Քիմը։

Երրորդ երեխան ունենալու անհաջող փորձից հետո Քիմը դիմել է փոխնակ մոր ծառայություններին։ Դրա համար առողջ, համապատասխան կին գտնելը Քիմից ու Քանյեից շատ ժամանակ է պահանջել, սակայն արդյունքում նրանք գտել են։ Աղջնակը լույս աշխարհ կգա հունվարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել