Deloitte ամերիկյան հետազոտական կենտրոնի գիտնականների տվյալներով՝ քնից առաջ էլեկտրոնային սարքերի օգտագործումը կարող է հանգեցնել առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամի։ Խոսքը քնի խանգարումների մասին է։

Հարցմանը մասնակցել է 18-75 տարեկան 2000 մարդ։ Պարզվել է, որ հարցվածների 81 տոկոսը մեկ ժամ շարունակ օգտվել է սմարթֆոններից՝ արդեն գտնվելով անկողնում։

Հարցվածների 66 տոկոսը հայտարարել է, որ քնից առաջ առնվազն կես ժամ ծախսել է սարքերի վրա։ 35 տոկոսը քնից առաջ սարքերի առջև անցկացնում է 5 րոպե, միայն 14 տոկոսն է խոստովանել, որ օգտագործում է սարքերը մինչ պառկելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել