Կանադայի բնակչուհին կյանքում առաջին անգամ բիկինի է հագել 100 կգ-ով նիհարելուց հետո:
Մելորի Բյուտները մանկուց տառապել է ավելորդ քաշից:
2014 թվականին, երբ նա գիրացել է մինչև 180 կգ, որոշել է ստամոքսի կրճատման վիրահատության ենթարկվել ճարպակալման դեմ պայքարելու համար:
Մարմնի վրա ավելորդ մաշկի հեռացման շնորհիվ նա մինչև 80 կգ-ով նիհարել է:
Այժմ 29-ամյա կանադուհին, ով դպրոցում ուսուցչուհի է աշխատում, առաջին անգամ կարողացել է անջատ լողազգեստ փորձել:
«Վերջապես ես զգում եմ, որ իմ ներքին վիճակը համապատասխանում է իմ արտաքինին»,- ասել է Բյուտները:
Կինը մարզասրահ է այցելում և առողջ սննդի է հետևում ձեռք բերած կազմվածքը չկորցնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել