Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիան ահաբեկիչներից փրկելու և ազատելու գործողությունն ավարտված է. հայտնում է РИА Новости-ն: Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, այնտեղ ՌԴ-ի լայնածավալ մարտական պոտենցիալի կիրառման կարիքն այլևս չկա:

Պեկսովը նաև հիշեցրել է Պուտինի խոսքերը, որ եթե ահաբեկիչները կրկին գլուխ բարձրացնեն, ապա այնպիսի հարված կստանան, որը մինչ օրս չեն տեսել:

Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը հայտնել է ռուսական զորքը Սիրիայից դուրս բերելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել