ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո շատ էր խոսվում, որ գալիք տարվա գարնանը նմանատիպ պայմանագիր կստորագրվի արդեն Եվրամիության ու Ադրբեջանի միջև:

Թեև տեսականորեն Ադրբեջանի հնարավորություններն ավելի լայն են, և Արևմուտքի հետ գործընկերության ոչ մի սահմանափակում չունի, այնուամենայնիվ, իրականության մեջ խոչընդոտներն ավելին են, քան ՀՀ-ի պարագայում: 
Ադրբեջանը չի հանդիսանում Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, և դա արդեն խոչընդոտում է ԵՄ-ի հետ տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում խորը համագործակցությանը: Ելներով այս փաստից, միանշանակ, պարզ է դառնում, որ Բաքվի՝ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի ընձեռնելու այն հնարավորություններն, ինչը տալիս ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

Այսօր ադրեն Ադրբեջանի փոխարտգործնախարարն է նման խոստովանությամբ հանդես գալիս: Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, մեկնաբանելով ԵՄ-ի հետ ընթացող բանակցությունների ընթացքը, ասել է. «ԵՄ-ԱՀ բանակցություններում թեև քաղաքական և ոլորտային հարցերի շուրջ առաջընթաց կա, այնուամենայնիվ, առևտրային և ներդրումային ոլորտներին վերաբերող բանակցություններում դանդաղեցում է նկատվում: Սա կապված է Ադրբեջանի ԱՀԿ-ի անդամ չլինելու հետ: Չեմ հավատում, որ Ադրբեջանը մեկ-երկու տարվա ընթացքում կդառնա ԱՀԿ-ի անդամ»:

Դե իսկ, փոխարտգործնախարարը չի հավատում, որ Բաքուն մոտ ապագայում կդառնա ԱՀԿ-ի անդամ, քանի որ դրա համար երկրի ներսում լուրջ տնտեսական բարեփոխումներ են պետք. առաջին հերթին վերացնել ոլորտային մի շարք մենաշնորհներ՝ ապահովելով ազատ տնտեսական մրցակցություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել