Խիստ անսպասելի էր և Պուտինը, ինքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչն, առաջադրվեց ՌԴ նախագահի թեկնածու: Նա չէր ուզում, հոգնել էր, զզվել պաշտոնից, ընձեռած հնարավորություններից, հոգսերից… Բայց առաջադրվեց…
Նրան խնդրեցին, շատ խնդրեցին, պաղատեցին, ու նա չէր կարող չհամաձայնել և անտեսել ժողովրդի հոգու ճիչն ու պահանջը: Չէ՞ որ նա ապրում, շնչում, տանջվում, տքնում, տվայտվում, գոյատևում է միայն ու միայն ժողովրդի համար…
Իսկ եթե ավելի լուրջ՝ նրա այդ նախընտրական առաջադրման արարողությունը, «ծիսակարգը», խորհրդային տարիների միջոցառումների ժամանակակից «ծյունինգն էր»։ Դիֆերամբներով, ջերմագին ու հուզառատ խոսքերով, օվացիաներով, սրտաճմլիկ հարցազրույցներով:
Դե ինչ… Մնաց ընտրությունների ձևական գործընթացը…
Սակայն մինչ այդ նման ցուցադրական, «գովազդային» միջոցառումների դեռ շատ հաճախ ականատես կլինենք: Այդ շրջանակում էր նաև նրա երեկվա այցը Սիրիա… Այս անգամ՝ Գերագույն գլխավոր հրամանատարի դերում… Անսպասելի և խելացի քայլ էր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել