«Գերագույն խորհրդի պատ­գամավոր Ազատ Արշակյանը վերջերս հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ, ով Նորքի զին­ված խմբի գործում իր անունը շոշափելու մասին միայն մի նա­խադասություն է ասել. «Տես, ուր են հասել, բայց այդքան ցածր կարելի՞ է իջնել»: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը: Նա նշեց, որ Սեյրան Օհանյանը 37 տարվա զինվորական ծառայու­թյան փորձ ունի, հերոս է, նա որ­պես զինվորական չի մասնակցել որևէ խռովության, դավադրու­թյան, որպես քաղաքական գոր­ծիչ ՕՐՕ-ում ևս հանդես է եկել պետական մտածողությամբ: «Եթե նրա երկու ուղիներին ծա­նոթ են և ենթադրում են, որ Սեյ­րան Օհանյանը կարող էր մաս­նակցել կամ հրահրել քաղաքա­ցիական պատերազմ, նշանա­կում է՝ մենք ընդհանրապես զուրկ ենք քաղաքական քննար­կումների կուլտուրայից, մենք դատարկաբանությամբ ենք զբաղված, բամբասում ենք»,- շեշտեց նա»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել