Եթե «Ռոսիա Մոլի» մոտի շինարարության մեջ ԵԼՔ-ը խնդիր չի տեսնում, ուրեմն՝ նույն հաջողությամբ պետք է ժամանակին խնդիր չտեսներ նաև Փակ շուկայի` «Երևան Սիթիի» վերածվելու ժամանակ: Եվ իսկապես, ի՞նչ վատ բան էր արե՞լ որ Սամվել Ալեքսանյանը: Քաղաքի մի վայր, որը, բառիս բուն իմաստով, վեր էր ածվել բոմժանոցի ու կռիսանոցի, շրջակայքն էլ` չիշիկ անելու տեղի, բարեկարգեց ու դարձրեց քաղաքակիրթ առևտրի կենտրոն, մաքուր, առանց հոտերի: Ու կողքերն էլ էլ ոչ մեկ չիշիկ չի անում, որովհետև շարժ կա, աշխույժ վայր է դարձել:
Վստահ եմ, որ Խաչատուր Սուքիասյանն էլ շատ լավ բան է անում: 
Խնդիրը ուղղակի այն է, որ Սամվել Ալեքսանյանի ժամանակ ազգովի թռանք դեմքին: Բայց ինչի՞: Ինչի մի օլիգարխին կարելի է, մյուսին` ո՞չ: Օլիգարխների միջև ջոկողություն դնելը ո՞րն է: Կամ բոլորին ընդունում ենք կամ ոչ մեկին չենք ընդունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել