168.am-ը գրում է

Դուբայի 1 մլրդ դիրհամ (270 միլիոն դոլար) արժողությամբ Dubai Safari կենդանաբանական այգին այցելուների համար կբացվի դեկտեմբերի 12-ին: Այդ մասին հայտնել են Էմիրություն-քաղաքի մունիցիպալիտետում:

Կենդանաբանական այգին աշխատում է առավելապես արեւային էներգիայով եւ Էկոլոգիապես մաքուր նախագիծ է: Այգին տեղ է զբաղեցրել 119 հեկտար տարածքում: Նախագծի առաջին փուլում կենդանաբանական այգին տեղավորել է 3,5 հազար կենդանիների:

Այն կառուցված է բաց «սաֆարիի» սկզբունքով, որտեղ կարելի է զբոսանք կատարել հատուկ փոխադրամիջոցով: Այստեղ կլինեն «ասիական, աֆրիկյան եւ արաբական «գյուղեր», ինչպես նաեւ անասնաբուժական հոսպիտալ ու հետազոտական կենտրոն, նշվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել