Աշխատավարձն առանց ջանքերի չի բարձրանում: Դրա համար մի քիչ ներդրում է պետք անել: Ներկայացնում ենք տարբերակներ, որոնց շնորհիվ ձեր աշխատավարձը կբարձրանա:
Տարբերակ 1. Հարցրեք։ Ուղղակի հարցրեք տնօրենին, թե ինչ հավելյալ աշխատանք պետք է անել՝ գումարը բարձրացնելու համար: Եթե նա սկսում է մտածել, ապա մի շտապեք ձեր տարբերակն ասել, քանի որ հնարավոր է՝ նա ավելի թեթև գործ ավելացնի:
Տարբերակ 2. Մշակեք տարբերակ և ներկայացրեք տնօրենին: Տարբերակում պետք է լինի փոխշահավետ համաձայնություն:
Տարբերակ 3. Կարող եք այլ տարբերակ ներկայացնել, օինակ, որ կազմակերպությունը վճարի ձեր տաքսու կամ ընդմիջման գումարը: Դա ևս կնպաստի գումարային հատվածին:
Տարբերակ 4. Եթե ոչինչ չի օգնում, գտեք այլ աշխատանք: Եթե տնօրենը գնահատում է ձեզ, նա կբարձրացնի աշխատավարձը ձեզ չկորցնելու համար:
Տարբերակ 5. Ավելի լավ է փորձեք բացել ձեր իսկ անձնական բիզնեսը: Շատ ավելի լավ կդասավորվի ամեն ինչ և կլինի ձեր ղեկավարման ներքո: