Թուրքիայի նախագահը շարունակում է հանդես գալ հակաամերիկյան և հակաիսրայելական հայտարարություններով: Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Անկարայում Մարդու իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառմանը Էրդողանն ասել է.
«ԱՄՆ-ն դարձել է արյունահեղության գործընկեր, նա (Թրամփը) ցանկանում է, որ մահմեդական աշխարհը կտրվի Երուսաղեմից»: Այնուհետև Էրդողանը դիմել է աշխարհին՝ ասելով. «Նրանք, ովքեր չեն կողմնորոշվում, թե ովքեր են զոհերը և զոհողներն այս հարցում, ապա իրավունք չունեն խոսելու տարածաշրջանային և գլոբալ խաղաղության կամ մարդու իրավունքների մասին: Մենք հետևելու ենք Պաղեստինի և Երուսաղեմի մասին հայտարարություններին, որից հետո համապատասխան գնահատական կտանք բոլոր երկրներին»: 
Այսպիսով՝ Էրդողանը սպասում է գոնե իրեն գործընկեր պետություններից կոնկրետ հայտարարություններ և կողմնորոշում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել